Վրաստանի նախագահի ընտրությունները համարվում են կայացած. ԿԸՀ

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի նախագահի ընտրությունները համարվում են կայացած, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի կեսից ավելին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ խոսնակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ժամը 11:30-ի դրությամբ խորհրդի 170-ից ավելի անդամներ արդեն մասնակցել են գործընթացին, հետևաբար ընտրությունները կայացել են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այօսր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի դեպքում չեն կարող լինել լեգիտիմ նախագահական ընտրություններ»։