Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ից, չի նախատեսում լքել նախագահական նստավայրը։ Այս մասին նա նշել է իր հեռուստատեսային ուղերձում։

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, իմ թիմից ոչ մեկին թողնելու մտադրություն չունեմ։ Այս մասին ինձ միշտ հարցնում են․ ես այստեղ կմնամ»,- ասել է Զուրաբիշվիլին։