«Վրացական երազանք»-ն իշխանություն է, և այդ կուսակցության շահերն արտացոլված են կառավարության ծրագրում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ կառավարության առաջնահերթությունները եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելն է. «Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է համատեղ աշխատանք ինչպես ԵՄ-ից, այնպես էլ Վրաստանից։ Միաժամանակ, մեզ համար մեծ նշանակություն ունեն հարաբերությունները հարեւան երկրների հետ։ Դրանք շատ կարևոր են։ Մենք նաև ռազմավարական գործընկերություն ունենք Հայաստանի հետ, ինչը նույնպես կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար»։
0Comments