Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին

Մանրամասներ
քպ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին:

Շնորհավորելով Ծառայության նոր ղեկավարին՝ նախարարը խոսել է նրա մասնագիտական բարձր որակների մասին: Նախարարը շեշտել է իրավական ոլորտում Սիրո Ամիրխանյանի մեծ փորձը՝ համոզմունք հայտնելով, որ նրա գործնական, տեսական հմտություններն ու գիտելիքները նպաստելու են Ծառայության առաքելությանը: Խոսելով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ի մասին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է դրա դերը ժողովրդի ընկալումների ձևավորման հարցում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հենց այս ծառայությունն է գտնվում արդարադատության իրականացման վերջին օղակում: Նախարարն անդրադարձել է նաև համակարգում առկա խնդիրներին՝ դրանց լուծման հարցում ակնկալելով հստակ տեսլական և ճանապարհ:

Ծառայության նորանշանակ պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար՝ հավաստիացնելով, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ ի նպաստ Ծառայության հետագա գործունեության:

ա