«Այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանականերում պետք է ստանան գնահատականներ, արդյոք դրանք իրավաչափ են եղել, թե՝ ոչ, ովքե՞ր են տվել հրամաններ, ի՞նչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորայի՞ն, թե՞՝ անբեկոր»,- ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե 2024 թվականի հունիսի 12-ին ո՞ւմ կողմից է ոստիկաններին հրաման եղել «Զարյա-3» տեսակի հատուկ միջոց կիրառել, և երբվանից է այն ոստիկանությունում դրվել կիրառման մեջ։
«Սակայն այս հարցերն այլևս Ներքին գործերի նախարարության գնահատականի շրջանակում չեն, քանի դեռ քրեական վարույթը չի ավարտվել»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։
0Comments