Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Արագածոտնի մարզպետի օգնականի՝ թմրանյութ օգտագործելու դեպքի հետ։
Ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Նրա աշխատանքից ազատումը կապ չունի թմրանյութի իրացման, օգտագործման կամ առերևույթ դրվագի հայտնաբերման հետ։ Աշտարակի բաժնի պետի ազատումն ընդհանուր կադրային քաղաքականության տրամաբանության մեջ է։
Պարոն Մարտիրոսյանն այդ դեպքից մի քանի օր առաջ է տեղյալ եղել, որ մենք պլանավորում ենք կադրային փոփոխություններ»,- ասաց նախարարը։
0Comments