Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առեւտրի ավելացման զգալի մասը ինտերնետ առևտուրն է տարել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք սկզբնական դիզայնում մտածում էինք, որ կենսաթոշակառուները պետք է պոստերմինալով առևտուր անեն, բայց տեսանք, որ ինտերնետով է առևտուր արվում։ Դա նշանակում է, որ ամեն դեպքում այս ձևով մարդը հնարավորություն է աստանում ապրանքը և ծառայությունը ստանալ տանը, խնայելով ժամանակ և ծախս: Որքան էլ մենք մտածենք, որ թոշակառուները այդ գործիքակազմից չեն օգտվում, այդպես չի:
Այս իմաստով, այս բարեփոխումը ոչ թե քեշբեքի տեխնիկա է, այլ պարզ թոշակի բարձրացում է, որովհետև ուզենք, թե չուզենք, միևնույն է այդ ծախսերի զգալի մասը իրականացվելու է անկանխիկ, իսկ վաղը մյուս օրը բացառապես ինտերնետում, որտեղ հնարավոր չի կանխիկ անել»,-ասաց նա:
0Comments