ՆԳՆ-ն կխստացնի ոչ կարգապահ հետիոտների նկատմամբ նախատեսված միջոցները

Մանրամասներ
մեքենա

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է խստացնել միջոցները փողոցները ոչ նախատեսված հատվածներից հատող հետիոտների դեմ։

Ինչպես հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, խնդիրը արդիական է՝ հաշվի առնելով, որ աննշան թվացող իրավախախտումը կարող է հանգեցնել ողբերգության և մահվան ելքով վթարի։

Անցած մեկ տարվա ընթացքում ոչ կարգապահ հետիոտների նկատմամբ 27 500 տուգանք է նշանակվել։ «Չգիտես ինչու, մարդիկ նախընտրում են անցումներով չանցնել։ Բնակչության հետ աշխատանքն իրականացվում է երկու ուղղությամբ՝ տեսուչների միջոցով և պատժի ավելացումով։ Երկրորդը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնությամբ և արդեն մաս է կազմել օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական նախաձեռնությանը»,- նշել է Սարգսյանը։