«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մանրամասներ
դի

Հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ բժիշկների թիվ 44 խումբը կանչով մեկնել է Մասիսի փողոցի 7 հասցե, որտեղ արձանագրել է Երևանի բնակիչ 58-ամյա Վարուժան Ս․-ի մահը:

Ըստ նախնական տեղեկությունների պարզվել է, որ Վարուժան Ս․-ն Մասիսի փողոցի 7 հասցեում գտնվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հանկարծամահ է եղել:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Վարուժան Ս․-ն աշխատում էր «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ում։