Վեցամյա Ալիսան Անգլիայից վիրահատվել է ընտանի կատվի կծելուց հետո։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Ալիսան խաղում էր Թայգեր անունով ընտանի կատվի հետ, երբ նա կծեց աղջկա ձեռքը։ Աղջկա մայրը՝ Շանթելը, վերքը մշակեց հակասեպտիկով, բայց ցավն ուժգնանում էր, իսկ կծելու հետքերը թարախակալեցին։
Բժիշկներն ախտորոշեցին պաստերելյոզ՝ բավական հազվադեպ հիվանդություն, որի պատճառը Pasteurella multocida ցուպիկն է։ Վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիների շատ տեսակներ, բայց ավելի հաճախ պաստերելյոզը զարգանում է կատուների եւ շների կծելուց հետո։
Պաստերելյոզը վտանգավոր է, քանի որ կարող է դառնալ այնպիսի բարդությունների առաջացման պատճառ, ինչպես արթրիտը, օստեոմիելիտը, թոքաբորբը կամ մենինգիտը։
Ալիսային շտապ վիրահատեցին, վիրահատության ընթացքում հեռացվեց մաշկի վնասված հատվածը։ Այնուհետեւ պատանի պացիենտի համար նշանակեցին հակաբիոտիկներով բուժման երկշաբաթյա կուրս։
Չնայած առողջական վիճակի հետ կապված այսքան լուրջ խնդիրներին՝ Շանթելը դստերը թույլ է տալիս խաղալ Թայգերի հետ՝ կատարվածը պատահականություն համարելով։
0Comments