Խարդախության զոհ դարձած Իվանիշվիլին 282 միլիոն դոլարով պակաս վնասի փոխհատուցում կստանա

Մանրամասներ
իվանաշվիլի

UBS Group AG-ն հայտարարել է, որ 282 միլիոն դոլարով կրճատել է վնասի փոխհատուցումը, որը պարտք է վճարի Credit Suisse բանկիրի կազմակերպած զանգվածային յուրացումների սխեմայի զոհը դարձած վրացի մագնատ և քաղաքական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:

Bloomberg-ը հայտնում է, որ Սինգապուրի Միջազգային առևտրային դատարանը որոշում է ընդունել կրճատել ավելի վաղ հաստատված 743 միլիոն դոլարի վնասը և հասցնել 461 միլիոն դոլարի: Իվանիշվիլիի օգտին վերանայված դատավճիռը տոկոսներ և ծախքեր է ներառում։