Իրանում վթարային վայրէջք են կատարել 5 ուղեւորատար ինքնաթիռներ

Մանրամասներ
ինքնաթիռ

Չորեքշաբթի հինգ ուղեւորատար ինքնաթիռ վթարային վայրէջք է կատարել Իրանի Շիրազի միջազգային օդանավակայանում, հայտնել է Mehr-ը։

«Ֆարսի օդանավակայաններ»-ի գլխավոր տնօրեն Ֆահրեդդին Քեշավարզը հայտնել է, որ վթարային վայրէջքը կատարվել է Քիշի եւ Ասալույեհի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Այդ չվերթները վերուղղորդվել են իրենց նպատակակետ օդանավակայաններից՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով եւ վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում:

Նրա խոսքով՝ եղանակային պայմանների բարելավումից հետո Շիրազի օդանավակայանում մոտ մեկ ժամ անց մարդատար ինքնաթիռը Շիրազից թռել է Ասալույեհ։