Նոր տեղեկություններ «Մալաթիա մոլ»-ում հրդեհից տուժածների վերաբերյալ

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ

 

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ, գրում է hayeli.am