Ինչպես հայտնել էինք, այսօր Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են։
Քիչ առաջ գործող նախագահ և թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն կատարեց իր ընտրությունը։ Նա ընտրատեղամաս էր գնացել շան հետ։
«Եթե հարցնեք՝ ում օգտին եմ քվեարկել, ապա կասեմ՝ բոլորի»,- ասաց նա՝ քվեաթերթիկը տուփի մեջ գցելիս։
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնին հավակնում են գրանցված հինգ թեկնածուներ՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, Օլեգ Գայդուկևիչը (պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ), Ալեքսանդր Խիժնյակը (Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության նախագահ), Աննա Կանոպացկայան (նախկին պատգամավոր), Սերգեյ Սիրանկով (Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար)։
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվում է յոթերորդ անգամ անընդմեջ:
0Comments