Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու դի է հայտաբերվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Նշվում է, որ նրանցից մեկը վրացի է, 11-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ |
Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Տարածքում գեներատոր է եղել, որը երեկ միացրել են այն պահին, երբ ռեստորանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
0Comments