Կանչով Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենք մեկնած շտապօգնության խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 1940թ. ծնված Գրետա Տիտանյանի և 1929թ. ծնված Էմմա Բալայանի դիակները, իսկ 1939թ. ծնված Միքայել Բալայանին անգիտակից վիճակում «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց: Այս մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժինը հիվանդանոցից ստացել է փետրվարի 11-ին, ժամը 20։00-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
0Comments