Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը, չնայած այն բանին, որ հրաժարվում է հրաժարական տալ և չի ճանաչում Միխեիլ Կավելաշվիլիի ընտրությունը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ուղիղ երկու շաբաթից կկայանա նոր նախագահի երդմնակալությունը։ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է լքի իր պաշտոնը», – ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը Զուրաբիշվիլիին «ողբերգական անձ» է անվանել՝ նրան մեղադրելով օտարերկրյա պետությունների շահերի լոբբինգի մեջ։
«Նա ուղղակի ողբերգական մարդ է, սկզբում, նախկինում, և հիմա նորից ողբերգական է», – ավելացրել է Կոբախիձեն։
0Comments