ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ:
Հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից․
«Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող բժիշկ-գիտնականի մարդկային և մասնագիտական որակները, նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես՝ ուռուցքաբանության զարգացման ասպարեզում, ոլորտը երիտասարդ բժիշկ-մասնագետներով համալրելու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու գործում:
Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Հայրապետ Գալստյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:
0Comments