ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լավ վիճակում կլինի Իրանի հետ բանակցելու համար, քանի որ այդ երկիրը ներկայումս թուլացած է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Առաջին հերթին Իրանը գտնվում է իրանական հեղափոխությունից հետո ամենաթույլ վիճակում։ Նա կորցրել է իր գլխավոր խամաճիկի՝ Հեզբոլլահի զսպող ուժը: Կորցրել է իր գլխավոր պետական հաճախորդին՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին: Անկեղծ ասած, այն կորցրել է հակաօդային պաշտպանության իր հնարավորությունները, և նրա տնտեսությունը ցնցումների մեջ է: Ուստի Իրանը թույլ դիրքերում է։ Եվ դա իրական հնարավորություններ է ստեղծում, բայց նաև ռիսկեր է բերում»,- երեքշաբթի հայտարարել է Սալիանը Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում:
«Կարծում եմ, որ այժմ հնարավորություն կա [աշխատելու] Իրանի հետ՝ դիվանագիտական ճանապարհով փորձելու բանակցություններ վարել մի արդյունքի շուրջ, որը լիովին կվերցնի իրանական միջուկային ծրագիրը վերահսկողության տակ և կլուծի դրա հետ կապված մյուս հարցերը: Բայց, գիտեք, նոր վարչակազմը պետք է որոշի՝ արդյոք նրանք ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Սալիվանը։
0Comments