Թրամփի սպառնալիքներից հետո Կոլոմբիայի նախագահն իր ինքնաթիռն է ուղարկում` արտաքսվածներին բերելու

Մանրամասներ
Թրամփ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն իր ինքնաթիռը կուղարկի` ԱՄՆ-ից արտաքսված կոլումբիացիներին վերցնելու համար։

«Կոլումբիական կառավարությունը՝ նախագահ Գուստավո Պետրոյի գլխավորությամբ, նախագահական ինքնաթիռ է հատկացրել՝ նպաստելու հայրենակիցների արժանապատիվ վերադարձին, ովքեր այսօր առավոտյան պետք է ժամանեին երկիր արտաքսման թռիչքներով։ Այս միջոցը տուրք է արժանապատիվ պայմաններ երաշխավորելու` կառավարության հանձնառությանը»,- ասված է Կոլումբիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության` X սոցիալական ցանցի հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Կոլումբիայի իշխանություններն ակտիվորեն բանակցում են Միացյալ Նահանգների հետ՝ համաձայնագրերի որոնման համար, որոնք կապահովեն «արտաքսման գործընթացում հայրենակիցների նկատմամբ հարգանքի և արժանապատիվ վերաբերմունքի պայմանները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը Կոլումբիային սպառնացել էր խիստ պատժամիջոցներով: