Ամերիկյան Dame Products ստարտապը, որը զբասվում է սեքս-խաղալիքների վաճառքով, դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի մետրոպոլիտենի դեմ՝ մեղադրելով սեքսիզմի մեջ, հաղորդում է Reuters-ը:
Մետրոպոլիտենը հրաժարվել է գովազդ տեղադրել:
Հայցում ասվում է, որ մետրոպոլիտենը որոշել է «արտոնություն տալ տղամարդկանց շահերին՝ իռացիոնալ միջոցով, գովազդային կամային ընտրությամբ, որը խախտում է ԱՄՆ Սահմանադրության խոսքի ազատությունը երաշխավորող առաջին փոփոխությունը»:
Ստարտապը նշում է, որ մետրոպոլիտենը թույլ է տալիս պահպանակների գովազդը, սակայն հրաժարվում է կանաց համար սեքս-խաղալիքների գովազդից:
«Մետրոպոլիտենն ապրում է վիկտորյական դարաշրջանում»,- ասել է ընկերության փաստաբանը:
Բողոքը, որը ներկայացվել է Մանհեթենի դաշնային դատարան, պահանջում է չբացահայտված վնասների վերականգնում եւ պահանջ, որ մետրոպոլիտենը տեղադրի ընկերության գովազդը, գրում է news.am:
0Comments