Հետազոտողները կապիկների աստծո կորուսյալ քաղաքում ավելի վաղ անհայտացած համարվող վագրաբզեզ են հայտնաբերել

Այժմ այդ վայրում իրենց հետազոտություններն են անցկացնում հետազոտողները Հոնդուրասի կառավարության հետ համատեղ

Հոնդուրասի անտառներում է գտնվում «կապիկների աստծո կորուսյալ քաղաքի» փլատակները, որը հայտնաբերվել է 2015 թվականին, հաղորդում է CNN-ը:

Այժմ այդ վայրում իրենց հետազոտություններն են անցկացնում հետազոտողները Հոնդուրասի կառավարության հետ համատեղ: Նրանք փնտրում են միջատների եւ կենդանիների հազվագյուտ տեսակներ:

Հետազոտության արդյունքում գիտնականներն անհավանական արդյունքներ են գրանցել՝ թիթեռների 246 տեսակ, չղջիկների 30 տեսակ, ամֆիբիաների եւ ռեպտիլիաների 57 տեսակ, որոնցից շատերը հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ:

Եվ հենց այստեղ է հայտնաբերվել վագրաբզեզը, որն ավելի վաղ անհայտացած էր համարվում: Մինչ այդ միակ վագրաբզեզը գրանցվել էր Նիկարագուայի տարածքում: