Առաջնորդում եմ այնքան, որքան կարող եմ. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք՝ թե՛ գործողությունների իմաստով, թե անելիքի և թե՛ վերջնարդյունքին հասնելու իմաստով։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Այդ հարցը առաջին հերթին ես ինքս ինձ եմ ուղղում միշտ, բայց նաև հասկանում եմ այն ահռելի պատասխանատվությունը, որ հաջորդ քայլը պետք է լինի վերջինը։ Դրա համար և զգուշավոր ենք, և մանրակրկիտ ենք, և բծախնդիր ենք, որպեսզի բոլորիս փափագած ձգտումը, ցանկությունը ոչ թե չմսխվեն, այլ մենք կարողանանք կանգնելուց բացի, նաև այլ ավելի զորացնել և մեր կյանքի ուղեծրից դուրս չգանք»,-ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ վերջում փրկելու բան չմնա, Բագրատ Սրբազանը պատսխանեց. «Մեր կարևորագույն միտքը կամ գաղափարն այն է, թե դու ճանապարհդ ինչպես ես գծած առաջ գնալու։ Ամեն ինչ վերադարձնելի է, մենք փրկելու- չփրկելու խնդիր չունենք։ Մենք ունենք ազատագրման խնդիր: Մենք անելու ենք այն, որպեսզի գետդարձի ճանապարհ էլ չունենանք: Չի ուշանա դա: Շարժումը չի դադարել երբեք, առաջնորդում եմ այնքան, որքան կարող եմ»,-ասաց Բագրատ Սրբազանը: