Իրանը ռազմական հակամարտություն չի ձգտում, բայց կպատասխանի, եթե ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից իր տարածքի վրա հարձակում կատարվի: Այս մասին NBC News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հաղորդավարը հարցրել է, թե ինչպիսին կլինի Թեհրանի արձագանքը հարվածին, որը քննարկում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը իբր Իրանի միջուկային ծրագիրը կանխելու նպատակով։
«Մենք արձագանքելու ենք ցանկացած գործողության։ Մենք պատերազմից չենք վախենում, բայց չենք էլ փնտրում»,- ասել է Փեզեշքիանը: «Ես իսկապես հուսով եմ, որ այդ [հարվածը] չի լինի, քանի որ դա վնաս կհասցնի [հակամարտության] բոլոր մասնակիցներին, ոչ միայն մեզ»,- ասել է նա։
0Comments