Կայացել է Իրանի ճանապարհների և ՌԴ տրանսպորտի նախարարի միջև։ Կողմերը քննարկել են հունվարի 28-ին Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի հանդիպման անցկացումը՝ գրում է Vestnik Kavkaza-ն։
Հաղորդվում է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիղը առցանց բանակցություններ է վարել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի հետ:
Հանդիպման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման տեխնիկական և գործադիր աշխատանքները։
Նրանք նաև քննարկել են 2025 թվականի համատեղ համագործակցության ճանապարհային քարտեզի ճշգրտումը և Արևելյան Կասպից ծովի օգտագործման ոլորտում համագործակցությունը։
Բացի այդ, անդրադարձ է եղել տրանսպորտային ոլորտում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Այն տեղի կունենա հունվարի 28-ին, սակայն տեղն ու մակարդակը հստակեցված չեն։
Բացի այդ, նախարարը քննարկել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանի՝ Ռուսաստան այցից առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը։
0Comments