Երևան քաղաքում փետրվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
0Comments