Զելենսկին՝ Թրամփին. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխարինել ինձ հենց հիմա, ապա հենց հիմա դա չի ստացվի

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացիների շրջանում իր նկատմամբ ենթադրյալ 4 տոկոս վստահության մասին տեղեկությունը գալիս է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ այս թվերը քննարկվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Այս մասին, ըստ news.am-ի,  հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Զելենսկիին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների ֆոնին կայացած մամուլի ասուլիսում։

Զելենսկին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իբր ինքը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում ունի 4 տոկոս վստահության վարկանիշ։ Պետության ղեկավարը նշել է, որ չի մեկնաբանում սոցիոլոգիական հարցումները, սակայն հիշեցրել է, որ KIIS-ի վերջին վարկանիշը ցույց է տվել, որ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխարինել ինձ հենց հիմա, ապա հենց հիմա դա չի ստացվի», - ասել է նախագահը:

Զելենսկին հավելել է, որ 4 տոկոս վստահության մասին տեղեկությունը գալիս է Ռուսաստանից, և այն քննարկվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։

«Մենք դա հասկանում ենք և ունենք ապացույցներ, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև։ Ցավոք, նախագահ Թրամփը, ում նկատմամբ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում որպես ժողովրդի առաջնորդ, ում մենք շատ ենք հարգում, ապրում է ապատեղեկատվական տարածքում», - ասել է նախագահը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ այժմ թիվ մեկ խնդիրը վստահության վարկանիշը չէ, այլ այն, թե ինչպես կարող է Ուկրաինան պաշտպանվել ռուսական գնդակոծությունից և ինչպես վերադարձնել ռազմագերիներին:

«Patriot-ների թվի ավելացման մասին իմ հարցին ԱՄՆ-ից պատասխան չեմ լսել, թեև անընդհատ բարձրաձայնում եմ»,- հավելել է Զելենսկին։