ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում ընտրություններ չեն եղել, երբ, Ուկրաինայում ռազմական դրություն է։ Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը։
Ինձ հաճելի չէ դա ասել, բայց Զելենսկին այժմ ունի 4% վարկանիշ։ Քաղաքների մեծ մասն ավերված են, շենքերը քանդված են։ Դա նման է զանգվածային ապամոնտաժման հարթակի։ Ես կասեի, որ երբ նրանք ցանկանում են տեղ ստանալ կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, միթե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ մենք վաղուց ընտրություններ չենք ունեցել»,-ասել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ինքը դա հայտարարում է ոչ այն պատճառով, որ նման խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի իշխանությունները։ «Դա մի բան է, որը գալիս է ինձանից և շատ այլ երկրներից»,-ասել է Թրամփը:
Ամերիկայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, սակայն չի ցանկանում դա անել։
0Comments