Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն. եղանակի տեսություն

Մանրամասներ
ձյուն բուք սառույց եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 17-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2025

Երևան քաղաքում փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում փետրվարի 15-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...+1 աստիճան։