Իլոն Մասկը հայր է դարձել 13-րդ անգամ. Հեղինակ Էշլի Սենտ Քլերը պնդում է, որ հինգ ամիս առաջ լույս աշխարհ է բերել աշխարհի ամենահարուստ մարդու երեխային:
«Հինգ ամիս առաջ ես ողջունեցի իմ երեխային: Իլոն Մասկն է նրա հայրը: Ես նախկինում չեմ բացահայտել դա՝ մեր երեխայի գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, սակայն վերջին օրերին պարզ դարձավ, որ տաբլոիդները մտադիր են դա անել՝ անկախ նրանից, թե դա ինչ վնաս է պատճառում»,- գրել է նա,-«Այդ պատճառով ես խնդրում եմ լրատվամիջոցներին հարգել մեր երեխայի գաղտնիությունը և զերծ մնալ աներևույթ հաղորդումներից»:
31-ամյա կինը նաև մակագրել է իր գրառումը լատիներեն «Alea Iacta Est» արտահայտությամբ:
«Ես անկեղծորեն գնահատում եմ բարի խոսքերը։ Երանի հայտարարություն անելու կարիք չզգայի։ Երեխաները պետք է հեռու պահվեն լրատվամիջոցներից: Պատրաստվում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և որոշ ժամանակով անջատվել», - ավելացրել է նա հաջորդ թվիթում:
Սենտ Քլերը հայտնի է իր «Փղերը թռչուններ չեն» մանկական գրքով:
Մասկը, ով առաջին անգամ հայր է դարձել 2002 թվականին, արդեն 12 երեխա ունի երեք տարբեր կանանցից։
0Comments