«Վենսի ելույթն արտահայտում էր Թրամփի մոտեցումները»․ Հակոբ Բադալյան

Մանրամասներ
հակոբ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դոնալդ Տրամպը արձագանքել է փոխնախագահ Վենսի ելույթին և հայտարարել, թե Եվրոպան չպետք է նեղանա այդ ելույթից, քանի որ Վենսը ասել է ճշմարտությունը: Տրամպը իր փոխնախագահի ելույթը որակել է «փայլուն»։

Այդ գնահատականը հաստատում է թերևս այն, ինչի մասին խոսեցի նախօրեին՝ անդրադառնալով Վենսի ելույթին: Այդ ելույթը բարձրաձայնել է փոխնախագահ Վենսը, բայց այն ըստ էության արտահայտում էր Տրամպի թիմային, այլ ոչ թե Վենսի անհատական մոտեցումները:

Վենսը անշուշտ հիմար պետք է լիներ, որպեսզի այդօրինակ ուժգին ելույթը, որն ըստ էության մարտահրավեր է ներկայիս Եվրոպայում դոմինանտ էլիտաներին, հնչեցներ առանց Տրամպի համաձայնության:

Իսկ Վենսը անշուշտ հիմար չէ»: 

Հակոբ Բադալյան