ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Գերմանիա տեղափոխող ինքնաթիռը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար, տեխնիկական խնդիրների պատճառով հետ է վերադարձել Վաշինգտոնից դուրս գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։
«Ինքնաթիռը շրջվել է և վերադառնում է Էնդրյուս ռազմաօդային բազա»,-ասել է Բրյուսը, հայտնում է Associated Press-ը։ Ինչպես նա նշել է, Ռուբիոն մտադիր է «այլ ինքնաթիռով մեկնել Գերմանիա և Մերձավոր Արևելք»։
Գործակալության տվյալներով՝ տեխնիկական խնդիրներ առաջացել են բազայից թռիչքից մոտավորապես մեկուկես ժամ անց և վերաբերում են օդաչուի խցիկում գտնվող ապակին։ Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրներ, պարզաբանել է, որ ապակու վրա ճեղք է առաջացել։
Բրյուսն ավելի վաղ ասել էր, որ Ռուբիոն փետրվարի 13-18-ը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրերը և Իրանին հակազդելու հարցը: Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ պետքարտուղարը նախատեսվում է «միջազգային գործընկերների հետ քննարկել ԱՄՆ-ի մի շարք առաջնահերթություններ» և մասնակցել G7 երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հանդիպմանը։
0Comments