ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում ելույթի ժամանակ ծաղրել է մասնակիցներից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նրա կողմնակիցներից է եղել, գրում է The Hilll-ը:
Նախագահ Թրամփը Ֆրենկ Դոուսոնի անունով տղամարդուն խորհուրդ է տվել ավելի շատ մարզվել, որպեսզի ազատվի ավելորդ քաշից:
«Այդ տղան քաշի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Գնա տուն, սկսիր սպորտով զբաղվել: Նրան այստեղից դուրս տարեք, խնդրում եմ»,- ասել է Թրամփը, երբ վերջինս փորձել է միջամտել նախագահի ելույթին:
Թրամփն իր ելույթի ընթացքում ամբոխի մեջ նկատել է իրենց միջամտել փորձող Ֆրենկ Դոուսոնին, որը կանգնած է եղել ԱՄՆ նախագահի ընդդիմախոսների կողքին: Թիկնապահները դուրս են բերել տղամարդուն:
Աղբյուրը հաղորդում է, որ նախագահը, ըստ երևույթին, չի տեսել, որ Դոուսոնի հագին «Թրամփ-2020» գրությամբ շապիկ է եղել։ Թրամփը կարծել է, որ նա իր ընդդիմադիրներից է և որոշել է ծաղրել նրան:
Երբ պարզվել է, որ Դոուսոնը ԱՄՆ նախագահի կողմնակիցն է, Թրամփը փորձել է հարթել անհարմար դրությունը և նախագահական ինքնաթիռից զանգահարել է նրան: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը ներողություն չի խնդրել, սակայն «շնորհակալություն է հայտնել աջակցության համար»։
President Trump mocks appearance of rally protester: "That guy's got a serious weight problem" http://hill.cm/LlL1aju
274 people are talking about this
0Comments