Թրամփը խզել է հարաբերությունները ԵՄ-ի հետ․ Bloomberg

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին դադարեցրել է ԵՄ-ի հետ առօրյա շփումները՝ ստիպելով եվրոպացիներին ապավինել պաշտոնական զանգերին, հանդիպումներին և հրապարակային հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Եվրոպացիների համար իրավիճակը վատթարանում է այն փաստով, որ ԱՄՆ վարչակազմի հետ նրանց ամենօրյա հաղորդակցությունը դադարեցվել է անցյալ ամիս Թրամփի երկրորդ ժամկետով պաշտոնը ստանձնելուց հետո՝ ստիպելով նրանց ապավինել պաշտոնական հեռախոսազանգերին, պլանավորված հանդիպումներին և հրապարակային հայտարարություններին», - գրում է թերթը:

Նշվում է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շուտով հնարավորություն կունենան ուղղակիորեն զրուցելու Թրամփի մերձավոր օգնականների հետ։