ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է ջանքեր գործադրել երկրում ստեղծված իրավիճակի քաղաքական լուծման համար:
ТАСС-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը ճեպազրույցում հայտարարել է, որ Գուտերեշի պատասխան նամակն ուղարկվել է Վենեսուելայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչություն:
«Գլխավոր քարտուղարը նամակում կրկնել է այն, ինչ նա արդեն հայտարարել էր, որ մտահոգված է Վենեսուելայում առկա ճգնաժամով և Վենեսուելայի ժողովրդի վրա դրա հնարավոր բացասական ազդեցությամբ»,- նշել է Դյուժարրիկը:
Նրա խոսքով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել է, որ իր իրավասության մեջ չի մտնում այս կամ այն կառավարության ճանաչումը:
«Կազմակերպությունը պատրաստ է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Վենեսուելային, սակայն դրա համար պահանջվում է երկրի կառավարության համաձայնությունը և համագործակցությունը»- Գուտերեշի խոսքերը փոխանցել է Դյուժարրիկը:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Խուան Գուաիդոն նամակ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` խնդրելով հնարավորինս արագ աջակցություն ցուցաբերել Վենեսուելայի զարգացման գործում:
0Comments