ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում հայտարարել Կիևին 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներին։
Աղբյուրների համաձայն՝ Բայդենը հայտարարություն կանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Փաթեթը կներառի հրետանի, զրահատեխնիկա և հակատանկային զինատեսակներ։
0Comments