Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունիս ամսին մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունը պարտվել է մայիսի 26-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում: Նշվում է, որ Հունաստանի վարչապետը հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Ցիպրասի կառավարությունը հունվարին վստահության քվե էր ստացել երկրի խորհրդարանից: Վստահության քվե ստանալուց հետո վարչապետը հայտարարել էր, որ խորհրդարանը քվեարկել է հանուն երկրում կայունության:
0Comments