Գուկեշ Դոմարաջուն նվաճեց շախմատի աշխարհի տիտղոսը

Մանրամասներ
սպորտ

18-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն նվաճեց շախմատի աշխահի չեմպիոնի տիտղոսը` դառնալով ամենաերիտասարդ չեմպիոնը շախմատի պատմության մեջ։

Սինգապուրում անցկացված չեմպիոնական մրցամարտի 14-րդ պարտիայում Գուկեշ Դոմարաջուն սեւ ֆիգուրներով պարտության մատնեց աշխարհի արդեն նախկին չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրենին։

Մրցամարտի վերջնական հաշիվն է՝ 7,5:6,5։

Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար էր։

Ամեն մասնակիցը 200 հազարական դոլար կստանա ամեն հաղթանակի համար, իսկ մնացած գումարը հավասար կկիսեն։ 

Վիշվանաթան Անանդից հետո Գուկեշ Դոմարաջուն երկրորդ հնդիկ չեմպիոնն է շախմատի պատմության մեջ։

 

Աղբյուր