«Altibox Norway Chess»․ Արոնյանը հաղթեց Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկող «Altibox Norway Chess» գերմրցաշարին ընդառաջ մեկնարկել է արագ շախմատի մրցաշարը՝ դասական շախմատի մրցաշարի հերթական համարները որոշելու համար

Հունիսի 4-ին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկող «Altibox Norway Chess» գերմրցաշարին ընդառաջ մեկնարկել է արագ շախմատի մրցաշարը՝ դասական շախմատի մրցաշարի հերթական համարները որոշելու համար։

Ստուգատեսին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Նրա մրցակիցներն են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) և Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):

Արագ շախմատի մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով 37-րդ քայլին հաղթեց Կարլսենին։