Շախմատի Հայաստանի կանանց ընտրանին մարտի 4-15-ը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ:
Կանանց պայքարում հանդես կգան Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի և Հնդկաստանի թիմերը:
Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված ցանկում նշված է որպես երկրորդ պահեստային թիմ:
0Comments