Հայաստանը հաղթեց Ֆրանսիային, ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հետ

Մանրամասներ

1

Կատալոնիայի Սիտժես քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը A խմբում առաջին օրը 2,5։1,5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին եւ 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Ադրբեջանի թիմի հետ։

Ֆրանսիացիների հետ պայքարում հաղթել են Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, ոչ ոքի է խաղացել Սուսաննա Գաբոյանը, պարտվել է Էլինա Դանիելյանը։

Ադրբեջանցիների հետ դիմակայությունում հաղթանակ են տարել Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, պարտվել են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։

A խմբում ընդգրկված են նաեւ Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Իսպանիայի հավաքականները։

Առաջին չորս տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/4 եզրափակիչ։

A խմբի մրցաշարային դրությունը 2 տուրից հետո․ 1.Ռուսաստան՝ 4 թիմային միավոր (7,5), 2-3. Հայաստան, Հնդկաստան՝3-ական (4,5), 4. Ադրեջան՝ 2 (4), 5. Ֆրանսիա 0 (2), 6. Իսպանիա՝ 0 (1,5)։

1