Լևոն Արոնյանը հայր է դարձել

Մանրամասներ
ա

Գրոսմայստեր, ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հայր է դարձել: Հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Արոնյանի և նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը:

Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը ընտրյալի հետ տեղափոխվեց ԱՄՆ` բնակության:

Այս ընթացքում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնը պարբերաբար այցելում է Հայաստան, թիմի հետ մարզումներ անցկացնում: Օգոստոսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային օլիմպիադայից առաջ էլ ազգային հավաքականին օգնել էր նախապատրաստվել մրցաշարին:

Նշենք, որ փոքրիկի ծնողները դեռ չեն կիսվել բարի լուրով։ Վերջին շրջանում նրանք այդքան էլ ակտիվ չէին սոցիալական ցանցերում:
Արոնյանն ու Այվազյանն ապրում են Սենթ Լուիսում (ԱՄՆ), սակայն մարտին երկար ժամանակով եկել էին հայրենիք՝ Հայաստան։

Լևոն Արոնյանը 2020 թվականին անձնական ողբերգություն ապրեց. մարտի 31-ին դժբախտ պատահարի հետևանքով մահացավ նրա կինը՝ Արիանա Կաոիլին։ 2020 թվականի օգոստոսին գրոսմայստերը խոսեց իր նոր սիրո՝ Անիտա Այվազյանի մասին։