Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարում (10 տուր) հունվարի 28-ին կանցկացվեն 7-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բաց կթողնի 7-րդ տուրը եւ կվաստակի կես միավոր: Նախորդ 6 տուրերի արդյունքներով հայ գրոսմայստերը վաստակել է 5 միավոր և 8 առաջատարների թվում է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հրանտ Մելքումյանն ունի 3.5 միավոր, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյան՝ 2.5:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը
Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան նաև 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:
0Comments