Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի 15-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գորսմայստերի և վարպետի նորմաներով:
Գրոսմայստերի նորմա լրացրեց Վլադիսլավ Նոզդրաչևը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
Գրոսմայստերի նորմայով մրցաշարում լավագույն եռյակում են․
1-ին տեղ՝ ՄՎ Նոզդրաչև Վլադիսլավ
2-րդ տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան
3-րդ տեղ՝ ՄՎ Արադ Նազարի
Միջազգային վարպետի նորմա լրացրեց Վահե Սուքիասյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր:
Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում լավագույն եռյակում են․
1-ին տեղ՝ ՖՎ Վահե Սուքիասյան
2-րդ տեղ՝ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան
3-րդ տեղ՝ ՄՎ Անդրեյ Օկարա
0Comments