Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթողի կոչումը կվիճարկեն չինացի Դին Լիրենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։
Կիսաեզրափակիչում Դին Լիրենը թայ-բրեյքում պարտության է մատնել չինացի Յանջի Յուին։ Երկու հիմնական պարտիաներում ոչ ոքիներից հետո թայ-բրեյքում Դին Լիրենը հաղթել է 1,5 ։ 0,5 հաշվով։
Ռաջաբովը երկու հիմնական պարտիաների արդյունքում 1,5 ։ 0,5 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, որը պայքարից դուրս էր թողել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին։
Յանջի Յուն եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը կպայքարեն երրորդ տեղի համար։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։ Գավաթակիրը կստանա 110 հազար դոլար։
0Comments