Gibraltar Masters-ում շարունակում է իր պայքարը մրցաշարի գործող չեմպիոն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Շախմատիստը երրորդ տուրում սպիտակներով մրցել է իսպանացի Կուենկա Խիմենես հետ ու հաղթանակ տոնել: Արոնյանը հաղթանակ է գրանցել 52-րդ քայլում:
Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուիցչ` Հրանտ Մելքումյանը: Նա էլ այս տուրում ոչ-ոքի է խաղացել իսպանացի Սանտոս Ռուիսի հետ:
Այս տուրից հետո Արոնյանը 2.5 միավորով կիսում է 4-12-րդ հորիզոնականները: Հրանտ Մելքումյանը նույնպես երեք տուրից հետո վաստակել է 2.5 միավոր:
0Comments