Շախմատի Հայաստանի առաջնություններիին կմասնակցեն 10-ական շախմատիստներ։ Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի չեմպիոնի կոչման համար այս տարի կպայքարեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը:
Կանանց Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Անահիտ Մկրտչյանը:
Մրցաշարերում առաջին տեղ զբաղեցրած շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմերում:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի գործող չեմպիոնն է Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանց Հայաստանի նախորդ առաջնությունում հաղթել էր Մարիա Կուրսովան:
0Comments