![ա](/sites/default/files/inline-images/%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF-%D5%A3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%20%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: ArmSport-ը հայտնում է, որ նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակի է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ:
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:
Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
0Comments