Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրել է ռազմականացման մեջ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպումը կայացել է Բաքվում:
Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։
Նա նաև թուրք զինվորականին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Հանիդպման ընթացքում քննարկվել են նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Թուրքական պատվիրակության հետ հանդիպել է նաև Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը:
0Comments