Մակրոնն այցելել է Լեհաստան՝ Ուկրաինային աջակցությունը քննարկելու համար

Մանրամասներ
մակրոն

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի ժամանել է Վարշավա՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցությունների հնարավորության ֆոնին Ուկրաինային աջակցության ավելացումը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Լեհաստանը 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր եղել է հարևան Ուկրաինայի ուժեղ աջակիցը և Կիևին արևմտյան ռազմական օգնության համար որպես կարևոր լոգիստիկ հանգույց է ծառայում:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցությունները կարող են սկսվել «այս տարվա ձմռանը»։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Մակրոնը և Տուսկը ԵՄ-ում Լեհաստանի նախագահությունից առաջ նոր անդրատլանտյան համատեքստում կքննարկեն «Եվրոպայի աջակցությունն Ուկրաինային»: